Հրդեհ Մրգավետում. այրվել են տան և ավտոտնակի տանիքները, 2 ավտոմեքենա

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 02։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկում։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի տներից մեկի և կից ավտոտնակի տանիքում (ընդհանուր մոտ 250 քմ)․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։00-ին, մարվել՝ 05։02-ին։ Այրվել են տան և ավտոտնակի տանիքն՝ ամբողջությամբ, ավտոտնակում 2 ավտոմեքենա և կենցաղային իրեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930