
Արարատում բախվել են «Nissan»-ն ու «Audi»-ն. վերջինը կոտրել է գազախողովակը. կան տուժածներ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածին – Մասիս ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ու.-ի վարած «Nissan Tiida» և Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Մանուկ Մ.-ի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գյուղեր սնուցող գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն, ինչից առաջացել է գազի արտահոսք։
Գազի վթարի հետևանքով 5 գյուղ այս պահին գազազրկված է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: