Բաժիններ՝

Սարգսյան-Մամեդյարով պարտիան ավարտվել է ոչ-ոքի

«Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 7-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել 2741 վարկանիշ ունեցող ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ:

Սարգսյանը 7 հնարավորից ունի 4.5 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի 2771 վարկանիշ ունեցող հնդիկ Արջուն Էրիգաիսիի հետ:

Արամ Հակոբյանն ունի 3.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 3 միավոր, Գաբրիել Սարգսյանը՝ 2.5 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 2 միավոր:

Մրցաշարի առաջատարներն են գերմանացի Մաթիաս Բլուբաումը և հնդիկ Նիհալ Սարինը, ովքեր ունեն 5.5 միավոր:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ունի 4 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 3 միավոր։

Կանանց մրցաշարի միանձնյա առաջատարն է Վաիշալի Ռամեշբաբուն, ով ունի 6 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս