
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ի ընթացքում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակի արժանացել է Gentleman Award մրցանակաբաշխության 30-ամյակին: Այն նվիրված էր Fair Play-ին։ Միջոցառումը տեղի է ունեցել Միլանի հեղինակավոր Scuola Militare Teuliè-ում։
«Ինտերը» դարձել է երեկոյի գլխավոր հաղթողը․ պարգևատրվել են նաև ակումբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավիեր Զանետին, ինչպես նաև ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսը, Կառլոս Աուգուստոն ու Նիկոլո Բարելան։
Պարգևը ստանալուց հետո Մխիթարյանը նշեց․
«Ես երջանիկ և հպարտ եմ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Սա մեծ պատիվ է, և ես շատ երախտապարտ եմ։ Այս մրցանակը արտացոլում է այն, թե ով եմ ես։ Ես երբեք չեմ փորձել արհեստականորեն այդպիսին երևալ, դա պարզապես իմ բնավորությունն է։ Հնարավոր է՝ այդպես է, բայց դատողը ես չեմ»։