Բաժիններ՝

Մակրոնը Կատարի էմիրի հետ զրույցում դատապարտել է իսրայելական հարվածները Դոհայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ընթացքում ընդգծել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը։ Այս մասին Մակրոնը գրել է X սոցցանցի իր էջում։

«Հենց նոր խոսեցի Կատարի էմիր շեյխ Թամիմի հետ։ Ես նրան ասացի՝ այս հարվածներն անընդունելի են։ Ես դատապարտում եմ դրանք։ Վերահաստատեցի Ֆրանսիայի հանձնառությունը Կատարի ինքնիշխանությանն ու անվտանգությանը»,- նշել է նա գրառման մեջ։

Մակրոնը նաև ցանկություն է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ի կողմից դեռևս պահվող բոլոր պատանդներն ազատ արձակվեն և վերսկսվեն բանակցությունները հրադադարի հաստատման շուրջ։ «Գազայում այս մշտական ​​պատերազմական վիճակը չի կարող շարունակվել։

Երկու ժողովուրդ, երկու պետություն։ Խաղաղություն և անվտանգություն բոլորի համար»,- գրել է Մակրոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս