
Լեհաստանում անօդաչու թռչող սարքի միջադեպն «ընդգծում է հակամարտության ընդլայնման վտանգը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մեկնաբանել է ռուսական անօդաչու թռչող սարքի ներխուժումը Լեհաստանի տարածք։
«Այդ միջադեպը… դարձյալ ընդգծում է տարածաշրջանային ազդեցությունը և այս ավերիչ հակամարտության ընդլայնման իրական վտանգը»,- ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։