ԱՄՆ-ն հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով

Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, հակամարտության շարունակությունը ոչ մեկի շահերից չի բխում, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ… Կարծում եմ, որ, ի վերջո, կլինի խաղաղ լուծում… Եվ մեր ուղերձը թե՛ ռուսներին, թե՛ ուկրաինացիներին այն է, որ այն (հակամարտության շարունակությունը,- խմբ.) ձեր շահերից չի բխում, մեր շահերից չի բխում: Բոլորի շահերից բխում է այս շրջանում խաղաղությայն հաստատումը»,- ասել է Վենսը One America News-ին տված հարցազրույցում:

Տեսանյութեր

Լրահոս