Բաժիններ՝

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​​​​​Մարզերում սեպտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս