
Մեսսին առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության որակավորման փուլի լավագույն ռմբարկուն

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայում առաջին անգամ դարձավ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի լավագույն ռմբարկուն, հաղորդում է Opta-ն։
«Մեսսին 12 խաղում խփեց ութ գոլ, իսկ Արգենտինան հաղթեց Հարավային Ամերիկայի որակավորման փուլում»,- նշում է հրատարակությունը։
Միգելիտոն (Բոլիվիա) և Լուիս Դիասը (Կոլումբիա) երկրորդ տեղում են՝ խփելով յոթական գոլ։ Հարավային Ամերիկայի խմբից 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգրեր են ստացել նաև Էկվադորը, Կոլումբիան, Ուրուգվայը, Բրազիլիան և Պարագվայը, Բոլիվիան կխաղա փլեյ-օֆֆ փուլում։