
Հայտնի ցավազրկողը սրտի գլխավոր թշնամիներից մեկն է ճանաչվել

Սրտաբան Աուրելիո Ռոխասը նշել է, որ իբուպրոֆենը սրտի գլխավոր թշնամիներից մեկն է։ Նրա խոսքերը մեջբերում է Vanitatis-ը։
«Իբուպրոֆենը աշխարհում ամենատարածված ցավազրկողներից է, բայց սրտի համար այն ամենավտանգավոր դեղամիջոցներից մեկն է, հատկապես, եթե այն ընդունում եք երկար ժամանակ և մեծ չափաբաժիններով»,- նշել է Ռոխասը։
Բժիշկը պարզաբանել է, որ երբեմն իբուպրոֆենին այլընտրանք չկա։ Այս դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել սիրտը պաշտպանելու համար. կարևոր է վերահսկել արյան ճնշումը: