Բաժիններ՝

«Nestlé»-ի գործադիր տնօրենը ծառայողական սիրավեպի պատճառով ազատվել է աշխատանքից

«Nestlé»–ն հայտարարել է, որ քննություն իրականացնելուց հետո աշխատանքից ազատել է ընկերության գործադիր տնօրեն Լորան Ֆրեյքսին։ Պատճառը կորպորատիվ կանոնագրքի խախտումն է. Ֆրեյքսը սիրային հարաբերություններ է ունեցել իր անմիջական ենթակայության տակ գտնվող կնոջ հետ։

Քննությունն անցկացվել է տնօրենների խորհրդի կարգադրությամբ՝ նախագահ Պոլ Բուլկեի և անկախ տնօրեն Պաբլո Իսլայի գլխավորությամբ, արտաքին իրավաբանների աջակցությամբ։

«Սա անհրաժեշտ որոշում էր։ «Nestlé»-ի արժեքներն ու կառավարման համակարգը մեր ընկերության ամուր հիմքն են։ Շնորհակալ եմ Լորանին իր ծառայության համար», – ասել է տնօրենների խորհրդի նախագահ Պոլ Բուլկեն։

Ընկերության նոր գործադիր տնօրեն է նշանակվել Ֆիլիպ Նավրատիլը, որը «Nestlé»-ում է աշխատում է 2001 թվականից։ Նա ընկերությունում աշխատանքը սկսել է որպես ներքին աուդիտոր, հետագայում դարձել է Հոնդուրասում, Մեքսիկայում «Nestlé»-ի ստորաբաժանումների ղեկավար և սուրճի գլոբալ բիզնեսի, այդ թվում՝ «Nescafé» և «Starbucks» ապրանքանիշների ղեկավար։ 2024 թվականի հուլիսին գլխավորել է «Nespresso»-ն, իսկ 2025 թվականի հունվարից ընդգրկվել է ընկերության գործադիր խորհրդի կազմում։

Տնօրենների խորհուրդը վստահություն է հայտնել, որ Նավրատիլը կայունություն կապահովի, կարագացնի աճը և կպահպանի «Nestlé»-ի ռազմավարական ուղղությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս