Բաժիններ՝

«Նաիրիտում» կրկին բունտ է հասունանում

«Նաիրիտ» գործարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: 168.am-ի տեղեկություններով, գործարանի աշխատակիցները նախապատրաստվում են հերթական բողոքի ակցիային: Ապրիլի վերջին տեղի ունեցած երթից և ցույցից հետո նրանց վճարվել է ընդամենը 1 ամսվա աշխատավարձ: Խոստացված երկրորդ վճարումը պետք է իրականացվեր այսօր, սակայն ֆինանսավորումը չի կատարվել:

Ինչպես մեզ հայտնեց «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, այսօրվա դրությամբ ընկերությունն աշխատակիցներին պարտք է 11 ամսվա աշխատավարձ: Յուրաքանչյուր ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է մոտ 1 մլն դոլար (այս պահին ընկերությունն ունի շուրջ 2700 աշխատող):

Ա. Հարությունյանը նշեց, որ հնարավոր է վճարումը կատարվի մինչև այս ամսվա վերջ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս