Բաժիններ՝

Կիևի վրա ռուսական հարձակումից հետո Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ

Կիևի վրա ռուսական հարձակումից հետո, որի արդյունքում վնասվել է նաև Բրիտանական խորհրդի շենքը, Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն:

Այս մասին X–ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին: 

«Պուտինի երեկվա հարվածների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են տներ և վնասվել շենքեր, այդ թվում՝ Կիևում  Բրիտանական խորհուրդը և ԵՄ պատվիրակությունը։Մենք կանչել ենք Ռուսաստանի դեսպանին։

Սպանություններն ու ավերածությունները պետք է դադարեցվեն»,–գրել է Լեմմին:

Կիևի վրա օգոստոսի 28-ի գիշերը ռուսական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, որոնց թվում 4-ը երեխաներ են։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031