Տնտեսական օգուտներ չենք ստանալու, հակառակը՝ բախվելու ենք ԵԱՏՄ-ի հետ լուրջ խնդիրների. Նաիրի Սարգսյան

«Հայաստանի Հանրապետությունն ունի երկու ոտք՝ Սյունիք և Արցախ. այդ ոտքերից մեկն այս իշխանությունն անդամահատել է՝ հանձնել է Արցախը թշնամուն, մնացել է մյուսը՝ Սյունիքը»,- 168.amի հետ զրույցում, խոսելով վաշինգտոնյան փաստաթղթերի մասին, նման տեսակետ հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով՝ Սյունիքով անցնող Հայաստանին պատկանող ճանապարհի արտապատվիրակումն ամերիկյան կողմին ամենևին էլ Հայաստանի տնտեսական զարգացման մասին չէ։

«Իրականում, ի՞նչ ներդրումների մասին է խոսքը. դա սուտ է և կեղծիք։ Հայաստանին պատկանող ճանապարհ են տրամադրում, որի պարագայում Հայաստանով տեղի է ունենալու տարանցում՝ առանց մաքսատուրքերի։ Այս ամենին  գումարած՝ Հայաստանը բախվելու է ԵԱՏՄ-ի հետ լուրջ խնդիրների։ Ի՞նչ տնտեսական օգուտների մասին են խոսում»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով՝ միակ օգուտը, որը կարող է Հայաստանը ստանալ, ճանապարհի օգտագործման դիմաց տրված վարձակալական վճարն է՝ ուրիշ ոչինչ։

«Տնտեսական օգուտների մասին խոսելն այս դեպքում տգիտության բարձրագույն աստիճանն է. թուրքական և ադրբեջանական ապրանքով են ողողելու Հայաստանի տնտեսությունը։ Դա՛ ենք ունենալու»,– ասաց Նաիրի Սարգսյանը։

Կարդացեք նաև

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս