Բաժիններ՝

Ճապոնիայի բանագնացը մեկնում է Վաշինգտոն՝ վերջնականացնելու առևտրային համաձայնագիրը

Ճապոնիայի մաքսային հարցերով գլխավոր բանակցող Ռյոսեյ Ակազավան օգոստոսի 5-ին կայցելի Վաշինգտոն՝ ճնշում գործադրելու Միացյալ Նահանգների վրա, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի կատարողական հրամանագիրը և ավտոմեքենաների համար համաձայնեցված 15% մաքսատուրքն ուժի մեջ մտնի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են Ճապոնիայի կառավարությանը՝ հուլիսին ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնության հասնելուց հետո պաշտոնական փաստաթուղթ չստորագրելու համար։

Ըստ Տոկիոյի հետ համաձայնագրի՝ ճապոնական ավտոմեքենաների ներմուծման գործող մաքսատուրքերը նախկինում ընդհանուր 27,5%-ից իջեցվում են մինչև 15%։ Ճապոնական այլ ապրանքների համար նախատեսված մաքսատուրքերը նույնպես 25%-ից կնվազեն մինչև 15%։

Այցից առաջ Ակազավան խորհրդարանին հայտնել է, որ ճապոնական կողմը կհամոզվի, որ հնարավորինս շուտ ստորագրվի կատարողական հրամանագիրն ավտոմեքենաների և ավտոմոբիլային բաղադրիչների համար համաձայնեցված մաքսատուրքի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031