Թունավորման դեպքեր Երևանում
Մայիսի 16-ին, ժամը 10.26-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 127/1 շենքի 15-րդ բնակարանի բնակիչ Ա. Ավանյանը (ծնվ. 1973թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Մայիսի 16-ին, ժամը 12.01-ին Երևանի Մալյան փողոցի թիվ 2 շենքի 118-րդ բնակարանից տեղեկություն է ստացվել, որ նույն բնակարանի բնակիչ Ա. Ավետիսյանը թունավորվել է: Նա, ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից: