Սիրելի՛ հայրենակիցներ, իմացե՛ք՝ հոսանքի համար վճարած ձեր գումարները ՀԷՑ-ինը չեն. Սամվել Կարապետյանը Հայաստանից մի դրամ փող դուրս չի տարել. Դավիթ Ղազինյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում հյուրը «Հայկական էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ  գլխավոր տնօրենի նախկին տեղակալ, իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանն էր: Վերջինս, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաև իրենց հետագա քայլերի, ինչպես նաև տարածված այն ստի մասին, թե հոսանքի գնի համար քաղաքացիների վճարած գումարն ամբողջովին ՀԷՑ-ինն է, հետևաբար՝ Սամվել Կարապետյանինը:

«Բոլոր քայլերով պայքարելու ենք ՀԷՑ-ի սեփականատիրոջ իրավունքների համար։ Փորձելու ենք մինիմալ վնասով ավարտել այս ամեն ինչը, որ իրենց ասած պետականացումը համակարգի համար անդառնալի հետևանքներ չբերի։ Խնդիրը փողը չէ, արագ պիտի անենք, որ համակարգը կենսունակությունը չկորցնի, ու կրկին չսկսենք 2015թ.-ից»,- ասաց Դավիթ Ղազինյանը:

Վերջինս նշեց՝ մեր սիրելի հայրենակիցները պետք է իմանան՝ այն գումարը, որ իրենք վճարում են հոսանքի համար, ՀԷՑ-ինը չէ։ 

Կարդացեք նաև

«Մասնավորապես, 2015թ.-ին ՀԿԾՀ-ին այն ժամանակվա ՀԷՑ-ը դիմել էր 20 դրամի թանկացման համար: Թանկացավ 4.8 դրամով, որից հետո չի թանկացել: Այդ 4.8 դրամն էլ ՀԷՑ-ի գումարը չէր, այլ արտադրողինը»,- ասաց նա:

Դավիթ Ղազինյանի խոսքով՝ կա էլեկտրաէներգիա արտադրող, տեղափոխող ու բաշխող։

«ՀԷՑ-ը բաշխողն է: Սակագինը 3 տեղ է բաժանվում։ Մերը բաշխիչն է, որը հաստատված գումար է։ Պետությունը պետք է սա ասի քաղաքացիներին։ Իշխանությունը պետք է ազնիվ լինի և ասի, որ արտադրողը դիմել է 3 դրամ թանկացնելու համար, բայց այդ 3 դրամը ՀԷՑ-ինը չէ, այլ արտադրողինն է»,- ասաց ՀԷՑ նախկին բարձրաստիճան պաշտոնյան:

Դավիթ Ղազինյանը համոզված է՝ Սամվել Կարապետյանը Հայաստանից մի դրամ փող դուրս չի տարել:

«Ինչքան այստեղ աշխատում է, մի քանի անգամ ավելի ներդնում է։ Չի կարելի Սամվել Կարապետյանի պես մարդու հետ նման կերպ վարվել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս