Առանց Հայաստանի հարավի անեքսիայի՝ Ամերիկան չի կարող չեզոքացնել Իրանը. Արման Աբովյան

«Կամուրջ» քաղաքական նախաձեռնությունների կենտրոնի համահիմնադիր Արման Աբովյանը վստահեցնում է՝ Հայաստանի իշխանությունը համաձայնել է Հայաստանի տարածքի մի մասը ոչ միայն դարձնել վիճելի, ինչպես իր բրիֆինգի ժամանակ ասաց Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, այլ նաև հանձնել՝ արտապատվիրակել ուրիշին, ինչը շատ ուղիղ նշանակում է մեկ բան՝ Հայաստանի այս իշխանությունն իր վարած քաղաքականությամբ բերում է նրան, որ Ադրբեջանի պահանջած կեղծ «Արևմտյան Ադրբեջան» ասվածն առաջին հերթին ձևավորվի հենց Հայաստանի Հարավում՝ Սյունիքում։

«Հայաստանի իշխանությունը զբաղված է Հայաստանի էթնոքաղաքական ինքնասպանությունն ապահովելու գործով։ Խոսքը վերաբերում է Սյունիքի մարզով թուրք-ադրբեջանական միջանցքի բացմանը։ Կրկնում եմ՝ այն, ինչն անելու մասին խոսում են, Մեծ Թուրանի պրոյեկտի կյանքի կոչում է նշանակում, որի շահառուն առաջին հերթին Մեծ Բրիտանիան է, ապա՝ Թուրքիան և Ադրբեջանը»,- 168 TV-ի «Ռեվյու հաղորդաշարի եթերում ասաց Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ «ճանապարհ ենք տալիս կամ արտապատվիրակում, բայց դրա վրա պահում ենք Հայաստանի սուվերենությունը» ասողները ոչ թե մոլորության մեջ են, այլ ուղղակի ստում են, որովհետև իրականում տալիս են միջանցք, որը խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը։

Կարդացեք նաև

«Դուք ճանապարհ չեք տալիս, դուք Հայաստանի Հանրապետության սուվերենությունն արտապատվիրակում եք ինչ-որ կազմակերպության. սա աննորմալություն է։ ՀՀ իշխանության այն պնդումը, թե արտապատվիրակում են, բայց արտապատվիրակված հողի սեփականությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, նույնպես աննորմալություն է։

Բա սրանք իրենց ճղում էին, թե Հայաստանը Կադաստրի թուղթ չունի, հիմա, պարզվում է, ունի հողի սեփականության վկայական։ Լավ, բա սրանք տեղյակ չե՞ն, որ Կիպրոսի հսկայական հատված սեփականության իրավունքով պատկանում է Կիպրոսին, բայց դա չի խանգարում, որ Թուրքիան արդեն 70 տարի օկուպացված պահի այդ տարածքը։

Աշխարհաքաղաքական առումով հողի սեփականության իրավունքն արդեն դարձել է առոչինչ։ Իրականում տեղի է ունենում հետևյալը՝ առանց Հայաստանի հարավի անեքսիայի՝ ԱՄՆ-ը չի՛ կարող լուծել երկու հարց՝ Իրանի չեզոքացում և զենք-զինամթեքրի տեղափոխում՝ ընդդեմ Չինաստանի»,- շեշտեց Աբովյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս