ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՄԵՆՔ

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է իր նոր նախագիծը՝ «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ», որը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել ՀԱԵ պատմության, ընթացիկ գործունեության և հեռանկարի խնդիրներին, ինչպես նաև ցույց տալ, որ այդ՝ մեր հասարակության համար էական հարցերը հնարավոր է արծարծել բանիմաց փաստարկների հիման վրա հենվող ռացիոնալ քննարկումների միջոցով։

Նախագծն ընդգրկում է երեք թեմա՝ «Հանգրվաններ», «Ծառայություն», «Հեռանկար», որոնցից յուրաքանչյուրը ծավալվում է երկու զրույցի ընթացքում։

Զրույցները վարում ենք ես և ՀԱԵ Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Յուրաքանչյուր զրույցին մասնակցում է նաև երկու հրավիրյալ՝ հոգևորական և աշխարհիկ մասնագետ։

Կարդացեք նաև

Առաջին՝ «Հանգրվաններ» թեմայի առաջին զրույցը արծարծում է հարցն այն մասին, թե ինչպիսի պատմական փուլերով են ձևավորվել Հայ առաքելական եկեղեցու հարաբերոթյունները հայոց աշխարհիկ՝ թագավորական իշխանությունների հետ և ինչպիսի կերպափոխումների է ենթարկվել եկեղեցին այդ ընթացքում։

Մասնակից հյուրերն են՝ Աշոտ Ոսկանյանը, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ, Տեր Արարատ քահանա Պողոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, և Ստեփան Դանիելյանը, քաղաքագետ, «Սպարապետ» հանրային հետազոտությունների կենտրոնի խորհրդի անդամ։

Տեսանյութեր

Լրահոս