Բաժիններ՝

Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա է հիվանդանոց տեղափոխվել

Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա են բուժկենտրոն տեղափոխվել։

Այս մասին հայտնում է Սպիտակի բժշկական կենտրոնը։

Նշվում է, որ կեսօրին մոտ բուժկենտրոն է ընդունվել 11-ամյա երեխա։ Հարազատների փոխանցմամբ՝ օձը երեխային խայթել է նախորդ օրը, սակայն այդ մասին իրենք իմացել են այսօր և անմիջապես տեղափոխել հիվանդանոց։

«Շտապ կարգով կազմակերպվել են համալիր բոլոր հետազոտությունները։ Իրականացվել է օձի խայթած վերքի առաջնային մշակում, ցուցաբերվել համապատասխան բուժօգնություն։ Երեխայի վիճակը գնահատվում լավ»,- հայտնում են ԲԿ-ից։

Դրանից ժամեր անց՝ 19։00-ի սահմաններում, բուժկենտրոն է ընդունվել 14-ամյա մեկ այլ երեխա՝ կրկին օձի խայթոցով։ Երեխան ստացել է անհրաժեշտ համապատասխան բուժօգնություն, այդ թվում` հակաթույն։

Բուժկենտրոնից հիշեցնում են՝ օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անհապաղ բուժօգնության դիմել։ Հիշեցնում են՝ ինքնաբուժումը չափազանց վտանգավոր է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031