«Փաշինյանը ջանում է ինչ-որ իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված ու ծրագրվելիք ապօրինություններին». Իգնատյան. news.am
«Չեմ պատկերացնում, թե ով կհավատա վարչապետի «հիմնավորումներին» բացի իր մի քանի նվիրյալ թիմակիցներից։ Պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը ջանում է ինչ-որ իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված (օրինակ Եկեղեցին պաշտպանած Սամվել Կարապետյանի կաքանավորումը) ու ծրագրվելիք ապօրինություններին»։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական հերթական գրառումը, որով նա ըստ էության փորձում է հիմնավորել, որ իր ուժայինները ցանկացած ժամանակ իրավունք ունեն գործողություն կատարել Մայր Աթոռի տարածքում:
«Ուրիշ որևէ շարժառիթ նա չունի։ Պարզ է նաև, որ վատ կարված շղարշը չի ազատելու նրան պատասխանատվությունից և չի օգնելու խոսափել Հայ Առաքելական Եկեղեցու թշնամին լինելու կուչումից»,–ասաց նա։



