Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը
                                    Իրանում Շվեյցարիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։
Այս որոշումը կայացվել է ռիսկերի համակողմանի վերլուծությունից և Իրանի ու ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններից հետո։
Շվեյցարիան շարունակում է ներկայացնել ԱՄՆ-ի շահերն Իրանում՝ իր մանդատին համապատասխան։ Հյուպատոսական ծառայությունները, ներառյալ վիզաների տրամադրումը, առայժմ անհասանելի են։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    