Բաժիններ՝

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին՝ ժամը 16:27-ից սկսած՝ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։

Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Մասնավորապես՝ փրկարարական աշխատանքներ են իրականացվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, Երևան քաղաքի Խանջյան, Կուրղինյան, Եղբայրության, Իսրայելյան, Շահումյան, Ագաթանգեղոսի, Չարենցի, Հասրաթյան, Անդրանիկի, Շահումյան 7-րդ, Սարի թաղի 9-րդ փողոցներում, Սայաթ-Նովայի, Արշակունյաց, Բաղրամյան պողոտաներում։

Տեղում իրականացվել են տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման, տարածքների սահմանազատման, պոկված թիթեղների ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031