Բաժիններ՝

Գազայում իսրայելական նոր հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել 70-ը

Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի կողմից հուլիսի 3-ի լուսաբացից ի վեր սպանվել է 73 պաղեստինցի, որոնցից 33-ը զոհվել է օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Ընդհանուր առմամբ, 48 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ։Իսրայելական ուժերն Արևմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված լայնածավալ խուզարկությունների և հարձակումների շրջանակում ձերբակալել են 41 պաղեստինցու։

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Իսրայելը պետք է վերահսկողություն հաստատի ամբողջ Գազայի վրա՝ ընդգծելով բնակիչների՝ Գազայից արտագաղթելու անհրաժեշտությունը։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57012-ի, իսկ վիրավորներինը՝ 134592-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս