Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարձակումներից 44 պաղեստինցի է զոհվել

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 19-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 44 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Պաղեստինյան WAFA գորխակալության տեղեկացմամբ՝ Գազա քաղաքի արևմուտքում գտնվող Շատի փախստականների ճամբարի և Խան Յունիսից հարավ-արևմուտք գտնվող օգնության սպասող մարդկանց բազմության ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 18 քաղաքացի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Պաղեստինյան Կարմիր մահիկը հաստատել է, որ մի շարք քաղաքացիներ զոհվել և վիրավորվել են, երբ իսրայելական ինքնաթիռները թիրախավորել են Գազայի հարավ-արևմուտքում գտնվող Թալ ալ-Հաուա թաղամասում ալ-Կուդս հիվանդանոցի մոտ գտնվող տեղահանվածների վրանները։

Իսրայելական անօդաչու թռչող սարքը նաև ավիահարված է հասցրել Գազա քաղաքի ան-Նասր փողոցին։

Բացի այդ, իսրայելական հրետանին կրակ է բացել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա ալ-Բալադ շրջանի վրա։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 55 637-ի, իսկ վիրավորներինը՝ 129 880-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30