Ով է լիցքավորում Թավրիզին հարվածող իսրայելական օդանավը. իրանական ակնարկ` Բաքվին. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը գրում է.  «Իրանական սոցցանցային տիրույթում տարածվում է մի ծաղրանկար, որտեղ սուր հումորով ծաղրում են Բաքվի բարբարոսական վարչախմբին։

Դրանում արհեստածին Ադրբեջանի դրոշով լցակայանը, որի վրա թուրքերենով գրված է՝ ‘«Վառելանյութը բարեկամությունից է գալիս», լիցքավորում է նույն Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից «Հարավային Ադրբեջան» հորջորջվող Իրանի Ատրպատական երկրամասի կենտրոն Թավրիզ քաղաքը ռմբակոծելու ուղևորվող իսրայելական օդանավը։

Հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն Իսրայելին նավթի հիմնական մատակարարներից է, իսկ այսօր տեղեկություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել Թավրիզի նավթազտարանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30