
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ փաստաբան

Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին։
ՀԿԿ-ից 168.am-ի հետ զրույցում հաստատել էին, որ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվել է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով:
Այսօր մեզ հետ զրույցում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտպանական թիմի անդամ Էմին Խաչատրյանն ասաց, որ դատարանն իր պաշտպանյալի համար ընտրել է տնային կալանք խափանման միջոցը։
Ի դեպ, մեր տեղեկություններով` մեկ շաբաթից Հովիկ Աբրահամյանի թոռան հարսանիքն է լինելու։ Ինչ խոսք, թիրախին գոտկատեղից ներքև հարվածելու ճիշտ ժամանակ են ընտրել, ըստ ՔՊ-ական սովորության։