
Որո՞նք են Փաշազադեի համար սոցցանցերում ադրբեջանցիների կողմից կիրառվող 3 ամենատարածված էպիտետները. Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Փաշազադեի 3 ամենատարածված էպիտետները.
Հատուկ Caspian Frontiers-ի ընթերցողների համար ուսումնասիրվել է Ալլահշուքյուր Փաշազադեի վարկանիշը սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրած մեկնաբանությունների միջոցով։
Այս մեթոդը իրական սոցհարցումներին որակական իմաստով զիջում է, բայց իրական վիճակի հետ շեղումը շատ աննշան է՝ հաշվի առնելով այն խիստ մեթոդաբանությունը, որը կիրառվում է մեկնաբանությունների հավաքման, զտման և դասակարգման ժամանակ։
Միայն այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում Փաշազադեի մասին արված 13.000 գրառումների և մեկնաբանությունների վերլուծությամբ՝
✔️Փաշազադեի հանդեպ դրական վերաբերմունք ունի ադրբեջանցիների միայն 0,22%-ը։
✔️98%-ի համար Փաշազադեն ատելի կերպար է, ում մաղթում են հնարավորին շուտ միանալ մահացած Հռոմի պապին և Աստծո առաջ պատասխան տալ Գազայում տեղի ունեցած մուսուլմանների ցեղասպանությանը մի բառով անգամ չարձագանքելու համար։
✔️Չեզոք վերաբերմունք ունի մոտ 1,5%-ը։
Փաշազադեի վերաբերյալ կիրառված 3 ամենատարածված էպիտետները հետևյալներն են՝
✔️Ալլահսըզ, որը պիտի թարգմանել «անաստված» (բառախաղ է, որտեղ ալլահսըզը կիրառվում է ալլահշուքյուրի հետ հակադրության մեջ):
✔️Շեյթանշուքյուր, որը պիտի թարգմանել «Սատանային գոհություն, շնորհակալություն»։ Սա նույնպես բառախաղային ձև է, երբ Ալլահշուքյուրի փոխարեն՝ գործածվում է Շեյթանշուքյուր։
✔️Շեյթանզադե, որը պիտի թարգմանել «սատանայի որդի»։ Սա էլ գործածվում է ազգանվան փոխարեն։ Այսինքն, Շեյթանզադե՝ Փաշազադեի փոխարեն։
Ըստ այս պատկերի՝ եթե Իլհամ Ալիևը վաղը որոշի, որ պիտի Բաքվի կենտրոնում այրի Փաշազադեին, ապա դա ոչ միայն կընդունվի Ադրբեջանում մեծ ոգևորությամբ, այլ կբարձրացնի Իլհամ Ալիևի հանրային վարկանիշը շատ ավելի շոշափելի, քան նույնիսկ 2020թ. պատերազմն էր արել՝ քարոզված հաղթանակով և էյֆորիկ տրամադրություններով»։