
Արհեստական բանականության ազդեցությունը մարդու իրավունքների վրա. նոր մարտահրավերներ և ռիսկեր
168.am-ը՝ համագործակցելով Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի հետ, մեկնարկում է հարցազրույցների նոր շարք՝ մարդու իրավունքների ներկայիս խնդիրների վերաբերյալ:
Առաջին հարցազրույցի ընթացքում Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի ակադեմիական տնօրեն պրոֆեսոր Ջորջ Ուլրիքի հետ խոսել են մարդու իրավունքների վրա արհեստական բանականության ազդեցության թեմայի շուրջ:
Նա նախ առանձնացրեց արհեստական բանականության (ԱԲ) դրական ազդեցությունները.
«ԱԲ-ն կարող է նպաստել մարդու իրավունքների իրագործմանը՝ սկսած առողջապահության իրավունքից, որի միջոցով բարձրանում է բուժօգնության որակը, ախտորոշման ճշգրտությունն ու բուժման արդյունավետությունը, շարունակելով կրթության իրավունքով և շատ այլ ոլորտներով։ Մենք ակնկալում ենք, որ ԱԲ-ն մարդու իրավունքների պաշտպանության մեջ կունենա մեծ դրական դերակատարում։ GCHR-ում այս ուղղությամբ աշխատում ենք՝ իրականացնելով «Արհեստական բանականություն մարդու իրավունքների համար» ծրագիրը»,- նշեց պրոֆեսոր Ուլրիքը։
Նա նաև ընդգծեց արհեստական բանականության որոշ բացասական կողմերը․ «Կան լուրջ մտահոգություններ խտրականության և ալգորիթմային կողմնակալության վերաբերյալ։ Արհեստական բանականությունը կարող է օգտագործվել զանգվածային վերահսկողության նպատակներով, ինչը սպառնալիք է գաղտնիության իրավունքի համար։
Օրինակ՝ deepfake-երը հստակ խախտում են գաղտնիության իրավունքը, իսկ ԱԲ-ի հիման վրա գործող սոցիալական մեդիան հաճախ օգտագործվում է ծաղրանքի, հալածանքի և բռնության նպատակով, ինչը կտրուկ վնասում է անհատներին»։
Մանրամասները՝ տեսանյութում