Բաժիններ՝

Թրամփը մտադիր չէ խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ. New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո հստակեցրել է, որ մտադիրվում չէ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա կամ կոշտ պատժամիջոցներ կիրառել, հայտնել է New York Times-ը՝ վկայակոչելով զրույցի ընթացքին ծանոթ անանուն պաշտոնյաների։

«Թրամփը հստակեցրել է, որ մտադիր չէ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, առավել ևս՝ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել», -ասված է հոդվածում։

Նշվում է, որ Թրամփը հստակեցրել է նաև, որ հրաժարվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդներին ավելի վաղ տված պարտավորությունից՝ Ռուսաստանի դեմ նրանց պատժամիջոցների սահմանափակումներին միանալու հնարավորության վերաբերյալ։

«Անցյալ շաբաթ Թրամփի և Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանափակ արդյունքներ են ունեցել և չեն ծառայի ԱՄՆ շահերին», -հավելել է ամերիկյան պարբերականը։

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների առաջնորդները մայիսի 19-ին զանգահարել են Թրամփին՝ Պուտինի հետ նրա զրույցից առաջ։ Նշվել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր խստացումը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս