Արմեն Գրիգորյանը Իրանի ԱԱ ԳԽ քարտուղարի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը
                                    ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը:
Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և կարևորել անվտանգային մարտահրավերներին դիմակայելու շուրջ համատեղ ջանքերի գործադրման շարունակականությունը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    