
Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Մելանի Ջոլիին Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի արդեն նախկին ԱԳ նախարար Մելանի Ջոլիին շնորհակալություն է հայտնել հայ-կանադական հարաբերություններն ու գործընկերությունն ավելի ամրապնդելու և իմաստալից դարձնելու համար՝ միաժամանակ շնորհավորելով նրան Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբոլոգում կատարած գրառման մեջ։
«Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ լինել երկկողմ գործընկերության առաջխաղացման գործում, և ակնհայտ է, որ դա եղել է վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի և Կանադայի դեպքում. անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Մելանի Ջոլիին մեր երկրների միջև փոխգործակցությունն ավելի ամրապնդելու և ավելի իմաստալից դարձնելու համար։ Մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ Կանադայի արդյունաբերության նախարարի նոր պաշտոնում»,-գրել է Արարատ Միրզոյանը։