Բաժիններ՝

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

Այսօր լուսադեմին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ուկրաինայի քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:

Դեպքի վայրում վարորդն ասել է, որ իր ընկերուհին Հայաստանից մեկնում էր Ուկրաինա և ինքը գնում էր «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի կանխի նրա մեկնումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս