Բաժիններ՝

Լիլիթ Աղեկյանի գործով Գյումրիից նոր մեղադրանք է եկել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ. Զարուհի Փոստանջյան

Այսօր` 2025 թվականի մայիսի 16-ին, Լիլիթ Աղեկյանի շինծու գործը նոր ընթացք է ստանում։

Աբովյան քրեակատարողական հիմնարկ նոր մեղադրանք է բերվել, որով ցանկանում են երկարաձգել Լիլիթ Աղեկյանի կալանավորումը, քանի որ նախորդ մեղադրանքն անհիմն է և հնարավոր չէ դա երկարաձգել։

Ամբողջ ֆարսն այն է, որ այս նոր մեղադրանքի շրջանակներում ևս ընդգրկվում է հանրային պաշտպան, առանց Լիլիթ Աղեկյանի համաձայնության։

Դիմում եմ պետական պատկան մարմիններին պահանջելով պահպանել օրենքի տառը և մարդու ազատ կամարտահայտության իրավունքը։

Պահանջում եմ ներգրավվել Լիլիթ Աղեկյանի կողմից պահանջվող պաշտպանին և թույլատրել պաշտպանին՝ ծանոթանալ գործի մանրամասներին ու տեսակցել իր պաշտպանյալի հետ։

Լիլիթ Աղեկյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս