Բաժիններ՝

ԱՄՆ սենատի դիտարկմանն է ներկայացվել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու մասին օրինագիծ

Russia Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Սենատի դիտարկմանն է ներկայացրել մի փաստաթուղթ, որի համաձայն, ԱՄՆ-ը զենք է մատակարարելու Սիրիայում գործող այն խմբավորումներին, որոնք պահպանում են մարդու իրավունքները և կապված չեն ահաբեկիչների հետ:

Ամերիկյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ ներկայումս ԱՄՆ-ը զենք չի հատկացնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին՝ սահմանափակվելով միայն ոչ ռազմական սարքավորումների ու հումանիտար բեռների առաքմամբ:

Բայց եթե վերոնշյալ փաստաթուղթը հավանության արժանանա ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների կողմից, ապա ԱՄՆ-ը կսկսի զենք մատակարարել ստուգում անցած ապստամբական խմբավորումներին: Մենենդեսի օրինագծով նախատեսվում է նաև ԱՄՆ-ի կողմից ռազմական նախապատրաստության հարցում սիրիացի ընդդիմադիրներին աջակցություն:

ԱՄՆ-ը պլանավորել է ստեղծել 250 միլիոն դոլարանոց հիմնադրամ, որտեղից կֆինանսավորվի անցումային ժամանակաշրջանում իշխանական ինստիտուտների ձևավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս