«Մեզ էին 100 000 դոլար կաշառք առաջարկել, ձեր համար չենք վերցրել». Արմեն Մարտիրոսյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը նոր դրվագներ է բացահայտում ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ընդդիմության և ոստիկանության բախումների վերաբերյալ։
Տեսանյութը, որը Youtube կայքում տեղադրվել է «MEROJAX2» օգտագերի կողմից, ցուցադրում է կադրեր ոստիկանական մեքենայից, որտեղ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես հայտնի է, հայտնվեց մի խումբ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց հետո:
Արնաշաղախ Արմեն Մարտիրոսյանը, զայրացած դիմելով մեքենայում գտնվող ոստիկանին, ասում է.
«Սպասե՛ք, որ հեսա մի տարի հետո… ո՞նց եք ապրելու 110.000 դրամով, ո՞նց եք տուն պահելու: Մեզ էին 100 000 դոլար կաշառք առաջարկել, Ձեր համար չենք վերցրել»:
Այսօր, ըստ Aravot.am-ի, սկանդալային տեսանյութին անդրադարձել է նաև ինքը Արմեն Մարտիրոսյանը, նշելով, որ չի բացահայտի, թե ով է փորձել կաշառել:
Հիշեցնենք, որ Հայաստանում փետրավարի 18-ից հետո սկսված հետընտրական զարգացումներն իրենց գագաթնակետին հասան ապրիլի 9-ին, երբ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմնակիցների և ցուցարարների հետ շարժվեց դեպի նախագահական նստավայր` Բաղրամյան 26: