
Մենք շատ հեշտ տարանք Արցախի խեղդամահ լինելու 9 ամիսները. Վահե Հովհաննիսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքական վերլուծաբան, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն անդրադառնալով իմպիչմենտի վերաբերյալ քննարկումներին, ասաց՝ երբ ասում են՝ իմպիչմենտն անիմաստ է, քանի դեռ փողոցում պրոցես չկա, ուզում եմ հարցնել՝ իսկ ի՞նչ ենք արել, որ փողոցում պրոցես լինի։
«Սարսափելի է, մենք շատ հեշտ տարանք Արցախի խեղդամահ լինելու 9 ամիսները… Բազմաթիվ հայտնի հայեր վախենում էին խոսել, կարծիք հայտնել այդ օրերին։ Ինձ համար այդ 9 ամիսները շատ ցավոտ են։ Շատ հեշտ տարանք մեր հայրենիքի մի հատվածի հայաթափումը… Դրա համար շատ հեշտ գնացին ու դրանից հետո աշխատեցին Խորհրդարանում։ Պետք էր Արցախի կորստից հետո գնալ այս Պառլամենտի լուծարմանը։ Սա չարաբաստիկ Պառլամենտ է․ սա ֆիքսել է Արցախի անկումը»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:
Վերջինս նկատեց՝ Էս իշխանությունը չունի սոցիալական բազա, չունի վերարտադրվելու որոշակի շանս, բայց դա չի նշանակում, որ նոր մարդիկ կարող են հաղթել։
«Եթե նորմալ, սոլիդ իշխանություն չկարողանանք ձևավորել, եթե պարտվենք, ապա ամբողջ աշխարհն ասելու է, որ մենք պետություն պահելու անունակ ժողովուրդ ենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: