Բաժիններ՝

Նեթանյահուն Թրամփին խնդրել է չհանել Սիրիայի պատժամիջոցները. АР

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է չչեղարկել Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները անցյալ ամիս Նեթանյահուի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հայտնել է Associated Press-ը՝ հղում կատարելով իսրայելցի պաշտոնյային։

Նեթանյահուն դա խնդրել է այն մտավախությունների պատճառով, որ անդրսահմանային հարձակում, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից 2023թ. հոկտեմբերի 7-ի նման, կարող է իրականացվել Սիրիայից, ասել է աղբյուրը:

Երեկ՝ մայիսի 13-ին, Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Թրամփը հայտնել է, որ կվերացնի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, իսկ այսօր հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս