
Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Մայիսի 9-ին, ժամը 16։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածից 3-4 կմ հեռավորության վրա, նկատել են դի։
Փրկարարները ժամը 18։59-ին Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ին ավտոմեքենայով գետն ընկած տղամարդու դին։