«Կամուրջ» նախաձեռնությունը և «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Համագործակցություն ավելի մեծ ծրագրերի համար «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը և «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Փաստաթղթի հիմքում ընկած է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած խնդիրների լուծման ընդհանուր տեսլականը։

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը և «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունն արձանագրում են , որ պատրաստ են ընդհանուր նախագծերի շրջանակներում պայմաններ ստեղծել ներհասարակական երկխոսության խրախուսման համար, գործադրել ընդհանուր ջանքեր հանրային և ազգային համերաշխության հասնելու համար:

Գործակցության հիմքում արցախցիների իրավունքների պաշտպանության, նրանց արդարացի պահանջների իրականացման համար բավարար նախապայմանների ստեղծումն է:

Կողմերը վերահաստատել են, որ համատեղ նպատակների շարքում է բարեկամ և գործընկեր երկրների ու ժողովուրդների հետ առավել սերտ կապերի հաստատումն է՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և հայկական Սփյուռքի:

Առաջիկայում «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությույնը և «Հայաստան – Արցախ» համահայկական երիտասարդական միությունը նախատեսում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացում։

Կողմերը ընդգծել են, որ բաց են համագործակցության համար և շարունակելու են համագործակցության լայն դաշտ ձևավորել ընդհանուր արժեքներ և նպատակներ ունեցող հասարակական միավորների և նախաձեռնությունների հետ։

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միություն

Տեսանյութեր

Լրահոս