Նոր անշարժ գույք, տպավորիչ կանխիկ միջոցներ, «Մերսեդես» ու «Տոյոտա». Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա տիկնոջ հայտարարագրի տպավորիչ դրվագները

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին», «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն այցելել է Բուչա»․ ինտերնետային որոնողական համակարգերում ահա այս երկու իրադարձություններով է նույնանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը։

Տիգրան Տեր-Մարգարյանի՝ պաշտոնական կարճ կենսագրության ընթացքում ներկայացված 3 հայտարարագրերից վերջինից՝ 2025 թվականի ապրիլին ներկայացվածից, տեղեկանում ենք, որ 2023 թվականից՝ Երևանի ավագանու անդամ, 2024 թվականից՝ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք է մատնանշել մայրաքաղաքում բազմաբնակարան շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը, տրանսպորտային միջոց՝ 2012 թվականին գնված 2000 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի մեքենան։

2010 թվականին Տեր-Մարգարյանին նվիրել են 21.000 դոլար արժողությամբ «BOVET» ժամացույց․ հայտարարագրում չի նշվել նվիրատուի անունը։

Հաշվետու տարում՝ 2024 թվականին վարչական շրջանի ղեկավարի տարեսկզբի բանկային հաշիվների մնացորդը՝1,484,821 դրամը, տարեվերջին նվազել է՝ կազմելով 31,826 դրամ, իսկ կանխիկ դրամն աճել է․ տարեսկզբի  4,850,000 դրամը տարեվերջին դարձել է 5,500,000 դրամ, իսկ 27,350 դոլարը՝ 30,000 դոլար։

Կարդացեք նաև

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից Տիգրան Տեր-Մարգարյանը 2024 թվականի ընթացքում ստացել է 13,060,141 դրամ աշխատավարձ և, կամ դրան հավասարեցված այլ վճարումներ։

Տիգրան Տեր-Մարգարյանի կինը՝ Քրիստինա Սարոյանը, ի տարբերություն ամուսնու, հայտարարագրել է ավելի թարմ` 2019 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենա․ նշվում է, որ այն հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց է (կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոց, կամ տրանսպորտի միջոց, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն)։ Քրիստինա Սարոյանի հայտարարագրված կանխիկ 800.000 դրամը տարեվերջին կազմել է 1 միլիոն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս