Այդ մեքենան մեր «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին չի պատկանում․ Ռուբեն Գրիգորյան

Առավոտից համացանցի հայկական տիրույթն ալեկոծել է մի տեսանյութ, որում շտապօգնության ծառայության թուրքական մեքենան Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից հեռանում է։ Քաղաքացին, որը տեսանկարահանել, ապա համացանցում տարածել է այս տեսանյութը, զարմանքով ու զայրույթով էր արձանագրել, որ «թուրքական սկոռի»-ն Նոր Նորքում է:

Նմանատիպ արձագանքները շատ էին։

Ի դեպ, տեսանյութում երևում էին մեքենայի համարները՝ 34 FPJ 104, որը, ըստ բաց աղբյուրների, Ստամբուլ քաղաքին պատկանող տրանսպորտային միջոցների համարանիշն է։

Կարդացեք նաև

168am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանի հետ՝ հստակեցնելով, թե արդյո՞ք «Շտապօգնության»-ը սպասարկող թուրքական մեքենաներ ևս կան:

Ռուբեն Գրիգորյանը նախ տեղեկացրեց, որ ծանոթացել է տեսանյութին և ամենևին չի զարմացել:

«Չգիտեմ՝ դա թուրքական է, թե ոչ, բայց որևէ արտասովոր բան չեմ տեսնում․ իսկ եթե մեզ պետք լինի Հայաստանից դուրս «Շտապօգնության» մեքենայով բուժառու տանենք, չե՞նք տանի։

Ամեն դեպքում, մենք նման մեքենա չունենք։ Ես Երևան քաղաքի «Շտապօգնության» տնօրեն եմ, պատասխանում եմ Երևան քաղաքի մասով․ այդ մեքենան մեր «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին չի պատկանում»,- մանրամասնեց ՓԲԸ տնօրենը:

«Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից տեղեկացրին, որ Նարեկ Զեյնալյանը հանդես կգա պարզաբանում հրապարակմամբ:

Հ.Գ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածվող տեսանյութի առնչությամբ, որում թուրքական շտապօգնության մեքենա է։

«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենա է։

Հիմա դեպքի հետ կապված.

Ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Հ.Գ. «Հայրենասերներին» առաջարկում եմ ինչ-որ այլ հետաքրքրություն գտնել իրենց կյանքում»,- գրել է Զեյնալյանը։

Տեսանյութեր

Լրահոս