Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարվածները շուրջ 60 մարդու կյանք են խլել

Իսրայելի բանակը թիրախավորել է Գազայի հատվածի տարբեր շրջանները, որի հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է 59 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազա և Խան Յունիս քաղաքների գնդակոծությունների հետևանքով, ըստ պաղեստինյան անկլավի բժշկական աղբյուրների, ապրիլի 28-ին զոհվել է 48 մարդ, իսկ ապրիլի 29-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող ռմբակոծությունների արդյունքում զոհվել է 11 պաղեստինցի։Դրան զուգահեռ, Գազայի հատվածում սննդի սպառման և ջրի սակավության պատճառով վատթարանում է սովի ճգնաժամը։

Անկլավի կառավարության մամուլի գրասենյակի գլխավոր տնօրեն, դոկտոր Իսմայիլ ալ-Սաուաբթան հայտարարել է, որ մարդասիրական և պարենային իրավիճակը հասել է աննախադեպ աղետալի մակարդակի։ Նա հավելել է, որ շուկաներում և պահեստներում, հատկապես հարավային նահանգներում, սննդամթերքի պաշարները գրեթե սպառվել են։

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը (UNRWA) տեղեկացրել է, որ շուրջ 3000 մարդասիրական բեռնատար սպասում է Գազայի անցակետերում՝ օգնություն հասցնելու ակնկալիքով։

Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ իսրայելական բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման  մտադրությունը։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 52 314 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 117 792-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930