Աշտարակցի երիտասարդը երկրորդ անգամ քվեարկելիս բռնվեց
Աշտարակ քաղաքում գրանցված մի երիտասարդ քիչ առաջ մտել էր թիվ 7/18 ընտրատեղամաս և ուզում էր քվեարկություն կատարել: Սակայն հանձնաժողովի անդամները նրան դա թույլ չտվեցին:
Այս պահին տեղամասում են ոստիկանության աշխատակիցները, որոնք երիտասարդին տեղափոխում են ոստիկանական բաժանմունք:
Ի դեպ, պարզվում է՝ աշտարակցի երիտասարդը այսօր, այնուամենայնիվ, ինչ-որ տեղամասում քվեարկել է, քանի որ նրա անձնագրում առկա է օքսիդացող դրոշմակնիքը, որը դեռևս չի անհետացել նրա անձնագրից:



