Ռիչարդ Կիրակոսյան. Եվս մեկ կեղծված ընտրություն
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօրվա քաղաքային ընտրությունները, ինչպես հաղորդում են դիտորդները, Հայաստանի մայրաքաղաք Երևանում կրկին ուղեկցվեցին համատարած ընտրախախտումներով և բացահայտ ընտրակաշառքի դեպքերով: Փետրվարին տեղի ունեցած կեղծված նախագահական ընտրություններից հետո այս ընտրությունները հերթական «կորսված հնարավորությունն» էր՝ Հայաստանում ժողովրդավարության առաջընթաց և ավելի լավ ընտրություններ անցկացնելու համար:
Չնայած ՀՀԿ-ն ակնկալվում է պահպանել իր մեծամասնությունը 65 հոգանոց ավագանիում, այսօրվա ընտրությունների անցկացումը լուրջ ետընթաց էր և թերևս նոր վնաս հասցնի երկրի ժողովրդավարական ձգտումներին։
Այս մրցավազքում վեց կուսակցություններ և մեկ նախընտրական դաշինք ձգտում են հաղթահարել ձայների 6 տոկոսի շեմը՝ քաղաքային խորհրդի կամ ավագանու կազմում ներկայություն ապահովելու համար: Անուղղակի ընտրությունների արդունքում՝ ավագանին կընտրի` այդ պաշտոնին ամենայն հավանականությամբ վերադարձնելով Տարոն Մարգարյանին։
Ցավոք, մայիսի 5-ը հերթական հիասթափեցնող օրն է Հայաստանի և Երևանի բնակչության համար»։