Անձնագրերը վերցնում են, քվեարկում և գումարը մեջը դրած ետ վերադարձնում
ՀՅԴ թեժ գծից 168.am-ին հայտնեցին, որ մոտ մեկ ժամ առաջ յուրօրինակ ընտրախախտման ահազանգ են ստացել:
Քաղաքացին զանգահարել է և վրդովված պատմել, որ Սիլիկյան թաղամասի դպրոցներից մեկում տեղակայված ընտրատեղամասի ընտրողներից վերցնում են անձնագրերը, նրանց փոխարեն քվեարկում, որից հետո անձնագրերը գումարով հանդերձ ետ են վերադարձնում ու բարի ճանապարհ մաղթում:



