ՕԵԿ-ը ընտրախախտումերի մասին որևէ տեղեկություն դեռևս չի ստացել
zham.am-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 08:00-ից մայրաքաղաք Երեւանում մեկնարկել են ավագանու ընտրությունները: Ընտրություն են կատարում նաեւ քաղաքապետւ թեկնածուները: ՕԵԿ ցուցակը գլխավորող, Երևանի քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը կնոջ հետ քվեարկել է թիվ 15/16 ընտրատեղամասում: Քվերակությունից հետո լրագրողների հետ կարճ զրույցում նա նշել է, որ քվեարկել է հանուն Երևանի և իրենց հաղթանակի ու հավելել, որ «միասին մենք հաղթելու ենք և մեր Երևանը լինելու է գեղեցիկ Երևան, և մենք հպարտանալու ենք մեր Երևանով»:
Ըստ Երիցյանի, իրենց շտաբը ընտրախախտումերի մասին որեւէ տեղեկություն դեռեւս չի ստացել:



