Գյումրիում թունավորվել է 5 հոգի, որոնցից 3-ը՝ երեխաներ
Մայիսի 5-ին, ժամը 10.40-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Գյումրու Կամոյի փողոցի թիվ 71 շենքի 56-րդ բնակարանի բնակիչներ՝ 1975 թ. ծնված Ա. Հարությունյանը և 1937 թ. ծնված Թ. Գևորգյանը, իսկ «Ավստրիական» մանկական հիվանդանոց` 2001 թ. ծնված Ք., 2003 թ. ծնված Թ. և 2003 թ. ծնված Ռ. Մկրտչյաննները:
Ըստ բժիշկների՝ Ա. Հարությունյանի, Թ. Գևորգյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Ք., Թ. և Ռ. Մկրտչյաններինը` միջին ծանրության



