Քաղաքացուն երկու ծրար և երկու քվեաթերթիկ էին տվել
Թիվ 7/22 ընտրատարածքում մինչ այս պահը ընտրություններն ընթացել են առանց արտառոց միջադեպերի: Միայն մեկ դեպք է արձանագրվել. ընտրողներին քվեաթերթիկներ և ծրարներ փոխանցող հանձնաժողովի անդամը ընտրողներից մեկին տրամադրել էր 2 քվեաթերթիկ և 2 ծրար։ Ընտրողը երկու քվեաթերթիկներն էլ քվեարկել էր, սակայն քաղաքացին քվեարկելուց հետո զգուշացրեց, որ որ մոտ երկու ծրար կա։
Երկրորդ ծրարը չկնքվեց և հանձնաժողովի նախագահը այն արձանագրեց որպես չսահմանված նմուշի ծրար։
Ժամը 12:35-ի դրությամբ թիվ 7/22 ընտրատեղամասում ընտրություններին մասնակցել էր 298 ընտրող: Այս ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվտ 1943 է: