ՀՅԴ թեժ գիծ. Ահազանգերը հիմնականում ընտրակաշառքի բաժանման և կուտակումների մասին են
Հայ Յեղափոխական Դաշնակցության թեժ գծին հնչող զանգերը շատ են, քաղաքացիները շատ ակտիվ են: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՅԴ թեժ գծից, խախտումների ահազանգերը հիմնականում վերաբերվում են ընտրակաշառքների բաժանմանն ու ընտրատեղամասերի մոտակայքում կուտակումներին:
Թեժ գիծ զանգած «ամենաթարմ» ահազանգն, ըստ թեժ գծի, նույնպես հիշյալ խախտումների մասին է: Քաղաքացին ահազանգել է, որ Երևանի «երրորդ մաս» կոչվող տարածքում գտնվող 2/3 տեղամասի մոտ, թիվ 143 դպրոցի դիմաց մարդկանց շատ մեծ կուտակումներ կան և անթաքույց փող է բաժանվում:



